Մեզ հետ շփվելիս տարանջատում են՝ արցախցի ու հայաստանցի, բայց չէ՞ որ մենք մի ազգ ենք. ակցիայի մասնակից
Հասարակություն
Տղաս հիվանդության պատճառով ռուսների ուղեկցությամբ տեղափոխվել էր ՀՀ, բուժվելուց հետո ճանապարհը փակ էր և չկարողացավ վերադառնալ Արցախ: Դրա համար էլ իրեն զրկել են բոլոր աջակցություններից: Այս մասին կառավարության շենքի առջև ակցիայի ժամանակ ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։
«Մեր՝ հատկապես արցախցիներիս խոսքը ոչ մի տեղ չի անցնում: Նույնիսկ մեզ հետ շփվելիս տարանջատում են՝ արցախցի ու հայաստանցի, բայց բոլորս մի ազգ ենք, պետք է՞ որ այդպես անեն։ Ես դա իմ կաշվի վրա զգացել եմ, բախվել եմ բազմիցս նման խնդրի ․․․ ասում են՝ բա խի՞ եք եկել։ Ես չեմ եկել, բերել են»,– նշեց նա:
