Երևանում օդի աղտոտվածության մակարդակը 3-5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը
Հասարակություն
Երևանը 2024 թվականի ամենաաղտոտված քաղաքների վարկանիշում 816-րդն է, հայտնում է IQAir-ը։
Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկված է նարնջագույն գոտում։ Սա նշանակում է, որ Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի նորմայից 3-5 անգամ բարձր է։
Վարկանիշում Թբիլիսին զբաղեցրել է 1645-րդ տեղը (այսինքն՝ այստեղ օդն ավելի մաքուր է, քան Երևանում), իսկ Բաքուն՝ 1243-րդ։
Վարկանիշում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 8954 քաղաք։
