Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը 

2024-ին ավագ դպրոցների շրջանավարտների 52,3 տոկոսն ընդունվել է բուհ. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին:

Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում

Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական կրթության համակարգում։ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված այս կարևոր թիրախին հասնելու նպատակով իրականացվում է 500 մանկապարտեզի հիմնման և կառուցման ծրագիրը, որի արդյունքներն արդեն տեսանելի են կոնկրետ ցուցանիշներով։ Մասնավորապես՝ եթե 2017 թվականին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է եղել 3-5 տարեկան երեխաների 56%-ը, ապա 2024 թվականին այս ցուցանիշն աճել է 20%-ով և այժմ կազմում է շուրջ 75%:

«Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե երեխան առնվազն մեկ տարի ներգրավված է լինում նախադպրոցական կրթության մեջ, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված է, որ 2030 թվականին նախադպրոցական կրթության առնվազն մեկ տարին պետք է դառնա պարտադիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի ընթացքի մասին

Ներկայացնելով ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը՝ նախարարը նշել է, որ աշխատանքներն ավարտվել են 195 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցից 125-ը գտնվում է գյուղական բնակավայրերում։ 136-ում հաստատությունում շինարարությունն ընթացքի մեջ է, իսկ 64-ում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ծրագրի ավարտին ավելի քան 33 հազար երեխաներ կունենան բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն:

2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև նախադպրոցական հաստատությունների, մասնավորապես՝ մասնավոր դաշտում գործող ծառայությունների լիցենզավորման ուղղությամբ ԿԳՄՍՆ կողմից իրականացված աշխատանքները:

Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին 155 կազմակերպություն է լիցենզավորվել, դրանից 87-ը՝ 2024 թվականին: Նման կազմակերպությունները նախկինում գործել են որպես ծառայություն մատուցողներ՝ առանց համապատասխան լիցենզիայի և, ըստ էության, ԿԳՄՍՆ վերահսկողության տիրույթում չեն գտնվել։

«Այսպիսով նաև կրթության որակի վերահսկողության երաշխիքներ են ստեղծվում, քանի որ ավելի քան 8200 երեխաներ հաճախում են նման հաստատություններ: Սա ինչ-որ առումով ստվերից դուրս գալու գործընթաց է, որովհետև այս երեխաների ցուցանիշները չէին արտացոլվում նաև վիճակագրության մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ լիցենզավորման գործընթացը նախադպրոցական կրթության ավելի ամբողջական պատկեր է ապահովում։

Մսուրի ծառայության հասանելիության մասին

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ կարևորագույն խնդիր շարունակում է մնալ մսուրի ծառայության հասանելիությունը: Նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է փորձնական ծրագիր, որով 6 ամսականից 1 տարեկան երեխաների համար Երևանում, Գյումրիում և Վանաձորում մսուրի փորձնական ծառայություն է գործարկվում: Փորձարկումից հետո ծրագիրը նախատեսվում է ներդնել բոլոր խոշորացված համայնքներում:

9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակելու և 12-ամյա կրթության պարտադիր պահանջի մասին

Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ պարտադիր կրթության մեջ ներգրավվածության առումով առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես՝ եթե 2018 թվականին պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը կազմել է 72%, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 88%։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամենախնդրահարույց խումբը 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակող երեխաներն են: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակել է 9-րդ դասարանի շրջանավարտների 54%-ը, այսինքն՝ գրեթե կեսն ավագ դասարաններում կամ ուսումնարանում և քոլեջում կրթությունը չի շարունակել:

Վերջին՝ 2023/2024 ուսումնական տարվա տվյալներով՝ 9-րդ դասարանն ավարտել և վկայական է ստացել շուրջ 39 հազար երեխա, որոնցից ավելի քան 24 հազարը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, իսկ ավելի քան 12 հազարը՝ քոլեջներում և ուսումնարաններում: Ընդ որում՝ 9-րդ դասարանից հետո քոլեջներում և ուսումնարաններում կրթությունը շարունակողների ցուցանիշն ընդհանուր շրջանավարտների շրջանում կազմել է շուրջ 30,1 %:

«Այս դրական ցուցանիշը փաստում է, որ մասնագիտական կողմնորոշումն ու ավելի նպատակաուղղված կրթության շարունակությունը դառնում են ավելի տիրապետող վարքականոն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ընդունելության աճ քոլեջներում և ուսումնարաններում

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում 2024 թվականին գրանցվել է ընդունելության ավելի քան 11,4% աճ՝ 2023 թվականի համեմատ: Ներկայում ՄԿՈՒ համակարգում սովորում է շուրջ 45 հազար ուսանող: Նախարարը նաև անդրադարձել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության մասնագիտություններով պետության կողմից ներդրված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակային ծրագրին, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, էական ազդեցություն է ունեցել ընդունելության արդյունքների վրա։

«2024/25 ուսումնական տարում վերոնշյալ ուղղություններով 988 ուսանող ընդունվել է արհեստագործական ծրագրերով. նախորդ տարվա համեմատ՝ այս թիվն աճել է ավելի քան 123%-ով: 717 ուսանող էլ ընդունվել է միջին մասնագիտական ծրագրերով՝ աճը՝ 61%: Ըստ կրթաթոշակային ծրագրի համար սահմանված կարգի՝ նշված մասնագիտություններով առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Սակայն հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ կրթաթոշակ են ստանում միայն առաջադիմության որոշակի շեմ ապահովող ուսանողները»,- ներկայացրել է նախարարը։

Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը՝ ավելի քան 10 հազար շրջանավարտ, ընդունվել են բուհեր: Խոսքը վերաբերում է միասնական և ներբուհական ընդունելություններին: Նրանց մեծ մասը՝ 61%-ը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:

Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։

Մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ

Մարդու իրավունքների իրացման համատեքստում Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային կյանքին և ծառայություններին հասանելիության կարևորությունը. «Կառավարության ծրագրով կարևորվում է մշակութային կյանքի և ծառայությունների ապակենտրոնացումը։ Նախորդ տարի այս նպատակով կազմակերպվել են երաժշտական 9 փառատոներ՝ ավելի քան 73 հազար հանդիսատեսի մասնակցությամբ, թատերական 3 տարբեր փառատոներ՝ շուրջ 14 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ»-,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տարատեսակ փառատոներ են կազմակերպվել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2024/25 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի։ Բոլոր մարզերում իրականացվել են առանձին արշավներ՝ մշակութային էքսպոների ձևաչափով, որոնք, ընդհանուր առմամբ, շուրջ 27 հազար այցելու են ունեցել:

Բաժանորդային ծրագրով թանգարաններ և թատրոններ են այցելել շուրջ 300 հազար աշակերտներ

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև դպրոցական բաժանորդային ծրագրին և նշել՝ մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ: Սա 30%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը և ընդգրկում է դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը:

«Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում նաև ներառականությանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում ունենք նոր նախաձեռնություններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ

Անդրադառնալով առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության շուրջ իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մասսայական միջոցառումները:

«Այս խորագրի ներքո 5 խոշոր մասսայական մրցաշարեր են կազմակերպվում, որոնց նախորդ տարի ավելի քան 9600 մարդ է մասնակցել․ 48%-ով ավելի՝ 2023 թվականի համեմատ: «ՀՀ վարչապետի գավաթի» ևս երկու մրցաշարեր՝ սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից, նախորդ տարվանից անցկացվում են միայն դպրոցականների համար․ դպրոցների առնվազն 30% մասնակցության ցուցանիշ է ամրագրվել: Հեծանվավազքի մրցումներն անցկացնելու նպատակով էլ ավելի քան 6000 հեծանիվներ են ձեռքբերվել և բաժանվել դպրոցներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ նորակառույց դպրոցներն ապահովվում են մարզական նոր գույքով: Այս տարի մեկնարկել է դպրոցական բասկետբոլի լիգան, անցկացվում են մասսայական սպորտի միջոցառումներ՝ սպարտակիադաներ, գիմնազիադաներ, ուսանողական խաղեր. դրանց մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ:

1,4 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակային ծրագրին

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար մեկնարկած աջակցության ծրագրերը: Ըստ նրա՝ շուրջ 17 հազար երեխայի համար ապահովվել է հանրակրթության հասանելիություն։ Միաժամանակ, բուհերի և քոլեջների ուսանողների համար իրականացվել են առանձին կրթաթոշակային ծրագրեր:

ՀՀ կառավարության 2024 թ. համապատասխան որոշմամբ առաջին կուրս ընդունվածների համար գործում է կրթաթոշակային ծրագիր։ Բուհերի ավելի քան 1700, իսկ քոլեջների 1400 ուսանողների համար պետությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում:

Ուսուցիչների օժանդակության ծրագրով հնարավորություն է տրվել ԼՂ-ից տեղահանված մասնագետներին արտամրցութային կարգով աշխատանքի անցնել ՀՀ մարզերի դպրոցներում:

«Մասնավորապես՝ մարզերի դեպքում երկու տարի շարունակ հավելավճարի հնարավորություն է գործում: Իսկ Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները նաև ամսական 50 հազար դրամ լրավճար ստանալու հնարավորություն ունեն։ Լրավճարների համար բյուջեից տրամադրվել է 168 մլն դրամ»,- ասել է նախարարը և հայտնել, որ 2024 թ. ՀՀ դպրոցներում աշխատանքի է անցել շուրջ 600 ուսուցիչ:

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի տրամադրմանը:

«298 կրթական հաստատությունների 31 հազար դասագիրք է տրվել՝ ներառյալ Վրաստանի հայկական դպրոցները: Ծրագրի ֆինանսավորման ծավալները վերականգնել են, և այս պահին ընդունվում են դասագրքերի հայտեր: Ձևավորվել է նաև առանձին էլեկտրոնային հարթակ, որտեղ բոլոր նյութերը, այդ թվում դասագրքերը՝ հասանելի են նաև առցանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերանայվել է դասագրքերի ցանկը՝ ըստ դպրոցների առանձնահատկությունների:

Նրա իրազեկմամբ՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրով նախորդ տարի մեկամյսա վերապատրաստում է անցել 14 երկրի 60 ուսուցիչ:

Նախորդ տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման ծրագիրը: Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է մշակել հայերենի ստուգման չափորոշիչները և ունենալ առցանց գնահատման համակարգ՝ ստուգելու հայերենի իմացության մակարդակը:

Ներկայացվել է նաև միգրանտ ընտանիքների հայերենի ուսուցման բարելավման ծրագիրը, որով առանձին դասընթացներ են իրականացվում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամներին հարցերին՝ անդրադառնալով մի շարք այլ թեմաների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս
Ամենադիտված