Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը (Լուսանկարներ)
Հասարակություն
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը` Դավիթ Ալջիկյանը։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։
«Ծանոթացեք փոքրիկ Դավիթն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը»,– գրված է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Դավիթը ծնվել է 2850 գրամ քաշով և 49 սմ հասակով:
Մայրը` 48-ամյա Լուսինեն, ասել է, որ նորածին որդին ապրեցնելու է թե՛ զոհված եղբորը, թե իրենց ընտանիքին:
Դուրսգրումից հետո ընտանիքը փոքրիկին նախ կտանի Եռաբլուր, ապա տուն:
