Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Հասարակություն
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
«Մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված»,-նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար