Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Չենք հարցնում՝ ո՞վ է պարել Շուշիում, հարցնում ենք՝ ի՞նչ Հայաստան եք ընդունել 2018-ին․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

Անցած շաբաթվանից, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» տեքստն արդեն ամբողջությամբ համաձայնեցված է` հօգուտ Ադրբեջանի, ՔՊ-ականները, առուն դեռ չթռած, թմբկահարում են, թե անցած 30 տարիների իշխանություններին չհաջողվեց նման փաստաթղթի հասնել` իրենք հասան։ Իսկ վերջին օրերի իրադարձություններից, Բաքվից հնչող հայտարարություններից հետո էլ մանիպուլացնում են, թե փաստաթուղթն այնքան հայամետ է, որ Բաքուն ամեն ինչ անում է, որ տապալի դրա ստորագրումը։ 

Իսկ Բաքուն շարունակաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Երեւանը խախտել է հրադադարի ռեժիմը, Ալիեւն էլ հայտարարում է, թե զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Ալիեւը մտադիր չէ որեւէ բան ստորագրել, որովհետեւ նրա ախորժակն ավելի մեծ է, քան այս խայտառակ փաստաթղթով է ստանում: Նա ածանցյալ պահանջների մասին է հայտարարում՝ 350 հազար ադրբեջանցիների «վերադարձ», ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ այլն: Սրանք նոր նախապայմաններ են` որեւէ թուղթ ստորագրելու համար։ ՔՊ-ականներն էլ, ավանդույթի համաձայն, դիմում են մանր ժուլիկության՝ իբր փաստաթուղթը լավն է, դրա համար է Ադրբեջանը հրաժարվում։ Թերեւս միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, որ կեսբերան խոստովանում է այս մասին` ընդունելով, որ Բաքվից հնչող աղետաբեր եւ անծայրածիր պահանջները հարցեր են առաջացնում։ «Կան պահանջներ, որոնք ունեն իրենք, որը մենք չենք կիսում, կան ակնկալիքներ, որ մենք ունենք, ու իրենք չեն կիսում, կան հարցեր, որ գուցե մինչեւ վերջ էլ կարգավորված չմնան, օրինակ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը եւ այլն։ Թնջուկն ու բարդությունների խումբը մեծ են, խաղաղությունը հեշտ գործընթաց չէ»,- նշեց նա` միաժամանակ հայտարարելով, որ ուժերի նման հարաբերակցության պայմաններում սա միակ ճանապարհն է, որը զերծ կպահի Հայաստանը պատերազմից, հակառակ պարագայում թաղվելու ենք ճահճում:

«Եթե քանդենք Հայաստանի բանակը, զրոյի հասցնենք դիվանագիտությունը, փչացնենք հարաբերությունները եղած եւ հնարավոր դաշնակիցների հետ, չունենանք ոչ մի տնտեսական ռեսուրս, բնական է, որ թույլ ենք լինելու։ Ո՞ւմ են մեղադրում, որ թույլ ենք ու չենք կարող Ադրբեջանի պահանջները չկատարել եւ դրա համար պետք է գնալ նոր կապիտուլյացիայի»,- հռետորական հարցադրում է անում քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Նույն Արարատ Միրզոյանը պետք է հարց տա՝ ինչպե՞ս է ինքն ընդունել արտաքին գործերի նախարարությունը, չենք հարցնում նրանից, թե ով է պարել Շուշիում, ով է տարազային զգեստներ ցուցադրել Տիգրանակերտում, եւ դա եղել է ընդամենը 5 տարի առաջ։ Այնպես չէ, որ նման ժառանգություն են ստացել, որ Միրզոյանն ասի՝ ի՞նչ անեմ, խեղճ վիճակում ենք։ Այսինքն՝ ստեղծված վիճակը նաեւ իր անմեղսունակության հետեւանքն էր․ ես մեղմ եմ արտահայտվում, չեմ ասում՝  դավաճանության։ Դե, եթե անմեղսունակ ես, ինչո՞ւ ես շարունակում այդպես»,- հարցնում է Զոլյանը։ Նրա կարծիքով՝ շատերը պատերազմից հետո պատահական չէին բարձրաձայնում, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան․ «Ինչքան գնում է, այնքան վիճակը բարդանում է։ Հիմա մենք հերթական հանգրվանին ենք գալիս, եւ ակնհայտ է դառնում, թե ինչ աղետալի վիճակում ենք այս իշխանության հետ․․․»։ Մեզ սպասվելիքի մասին կարելի է պատկերացում կազմել Ալիեւի հայտարարություններից, եւ հարցը պայմանագրի ստորագրումով չի ավարտվելու։ 

Սուրեն Զոլյանը նաեւ իշխանականներին հիշեցնում է․ «Մեծ տարբերություն կա պայմանագիրը համաձայնեցնելու եւ այն ստորագրելու միջեւ եւ, երկրորդ՝ պայմանագիրը ստորագրելու եւ այն կատարելու միջեւ»։ Նա հիշեցնում է, որ անցյալում եւս համաձայնեցված պայմանագրեր եղել են, որոնք, սակայն, Բաքվի մերժման պատճառով չեն ստորագրվել․ «Եվ Քի Վեստից հետո Փարիզում ինչ-որ բան պետք է ստորագրեին, տեքստի շուրջ կար պայմանավորվածություն, բայց Ադրբեջանը վերջին պահին ասել է, որ իրեն դուր չի գալիս ինչ-որ բան, ու ձախողվեց փարիզյան ստորագրությունը։ Կամ՝ կազանյան փաստաթուղթը, Ալիեւն անգամ Կազան էր հասել, բայց վերջին պահին լրացուցիչ կետեր ներառելու պահանջ էր դրել, այսինքն՝ պետք չէ բացառել, որ այս համաձայնեցված տեքստն էլ կմնա թղթի վրա, եւ այն ընդամենը քթից բռնած տանել-բերելու նպատակով է  համաձայնեցվել։ Փաշինյանն ամեն ինչ պատրաստ է տալ` պայմանագիրը ստորագրելու համար, մյուս կողմն էլ անընդմեջ պահանջներ է ավելացնում, այս համատեքստում ուշագրավ է Ալիեւի վերջին հայտարարությունը, որ եթե Երեւանը չկատարեց իրենց պահանջները, իրենք այս գործընթացն անվավեր կհամարեն։ Սա նշանակում է, որ, պայմանագրի տեքստից բացի, կան լրացուցիչ պայմաններ, որոնք գուցե այս պահին գրավոր պաշտոնապես չեն ձեւակերպվել: Ի դեպ, դիվանագիտական պրակտիկայում կա նման  ձեւակերպում՝ «ոչ փաստաթուղթ», այսինքն՝ գրավոր տեքստեր, բերում դնում են «word paper», որը նշանակում է, որ դա պաշտոնական չէ, բայց իրականում լավ էլ պաշտոնական է։ Որոշակի համաձայնություններ, անշուշտ, եղել են, որոնց մասին մենք չգիտենք, անգամ չգիտենք, թե ինչ տեքստի շուրջ է համաձայնություն կայացվել։ Արձանագրենք, որ մինչ օրս Ադրբեջանի հետ, բացի Տավուշի տարածքները տալու վերաբերյալ թղթից, այլ փաստաթուղթ ստորագրված չէ, եւ Ադրբեջանն անգամ Փաշինյանի՝ Ալմա-Աթայի համաձայնագրի մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, քանի որ դա իրականում այլ մեկնաբանություն ունի, եւ Ադրբեջանն այդ համաձայնագրին միացել է 1993 թվականին, ու խոսքն այդ պահին գոյություն ունեցող սահմանների մասին է, որտեղ Արցախ չկա․․․»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան երկու գլխավոր խնդիր ունեն՝ նախ բացել «միջանցքը», ապա ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում․ «Միջանցք բացելով՝ կտրուկ փոխվում է իրավիճակը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ գուցե մինչեւ Չինաստան։ Ունենալով ճանապարհը եւ դրա պահպանման անհրաժեշտությունը, Ադրբեջանը 350 հազար ադրբեջանցիների բերելու է Հայաստան եւ դրանով «Արեւմտյան Ադրբեջանի» հարց է բարձրացնելու, որ գոյություն ունի այդպիսի Ադրբեջան, գուցե կոնֆեդերացիա՝ Հայաստան-Ադրբեջան, գուցե՝ Արեւմտյան Ադրբեջանի ինքնավարություն եւ այլն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ հաջորդ քայլերը բերելու են ՀՀ կազմաքանդմանը։ Գուցե ձեւական առումով թողնեն, որ վարչապետը հայ լինի, Սահմանադրության մեջ գրված լինի, որ ղեկավարը պետք է հայ լինի, բայց իրականում սա դնելու է պետության կազմաքանդման հիմքերը։ Եվ ամենավտանգավորն այն է, որ այսօրվա ՀՀ իշխանությունների եւ Ադրբեջանի շահերը համընկնում են․ նրանց պետք է թույլ Հայաստան, որը չունի դաշնակից, եւ նման դեպքում միշտ կարելի է ասել, որ եթե այս բանը չենք անում, պատերազմ է լինելու»։

Հարցին` իշխանության փոփոխությունը կարո՞ղ է այս իրավիճակից դուրս բերել պետությունը, քաղաքագետը պատասխանեց. «Փաստ է, որ մեքենան լավ վիճակում չէ, սարքին չէ, բայց վարորդն էլ ո՛չ քշել գիտի, ո՛չ էլ սթափ վիճակում է, բնական է, որ նախեւառաջ պետք է փոխել վարորդին, հետո մտածել մեքենայի վերանորոգման մասին»։
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված