«Եկեղեցին հեռացել է իր ճշմարիտ առաքելությունից»․ կարգալույծ հռչակված քահանայի հայտարարությունը (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս կարգալույծ հռչակված Արմեն քահանա Մելքոնյանը յութուբյան իր ալիքում՝ «Ավերածի պղծությունը և ժամանակակից Հայ Եկեղեցին» վերնագրով տեսաուղերձ է հրապարակել՝ նշելով, թե «այսօրվա եկեղեցին հաճախ հեռացած է իր ճշմարիտ առաքելությունից և դարձել է աշխարհիկ հաստատություն»։
Նա որոշ եկեղեցականների մեղադրել է կեղծ կուսակրոնության մեջ և նշել, թե նրանք ապրում են «գաղտնի անառակության մեջ»։
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը՝ «կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների» պատճառով։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքին՝ Սարգիս Մելքոնյան ավազանի անունով։
Մանրամասները՝ տեսանյութում։
