Չինաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ առևտուրը. Թրամփ (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանը հուսահատորեն կարիք ունի ԱՄՆ-ի հետ առևտրի, բայց Վաշինգտոնը պետք է նվազեցնի իր առևտրային դեֆիցիտը Պեկինի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չինաստանը մեր կարիքն ունի առևտրի առումով։ Շատ։ Հուսահատորեն։ Բայց մենք պետք է կարգի բերենք դեֆիցիտը։ Մենք այս պահին Չինաստանի հետ ունենք ավելի քան տրիլիոն դոլարի դեֆիցիտ։ Դժվար է հավատալ, բայց մենք դրան հասնելու ենք»,- ասել է Թրամփը Fox-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն կձգտի բարեկամական հարաբերությունների թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանը շատ ավելի քիչ բնակչություն ունի, քան Չինաստանը, և մենք միշտ ունեցել ենք բնական «հակառակորդային» հարաբերություններ: Հիմա նրանք կարող են ընկերական լինել, բայց մենք երկու երկրների հետ էլ ընկերական կլինենք։ Կարծում եմ՝ երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ կունենանք»,- ասել է նա։
