Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ լայնածավալ առևտուր է ցանկանում (տեսանյութ)
ՏեսանյութերՄիացյալ Նահանգները շահագրգռված է Ռուսաստանի հետ լայնածավալ երկկողմ առևտրի հաստատմամբ, այդ թվում ՝ նրանից հազվագյուտ հողային տարրերի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի հետ մենք նման մասշտաբային առևտուր չունենք: Սակայն նրանք կցանկանային դա ինչպես և մենք: Նրանք մեզ համար շատ արժեքավոր ապրանքներ ունեն, այդ թվում ՝ հազվագյուտ օգտակար հանածոներ», - ասել է ամերիկացի առաջնորդը։
«Իրականում Ռուսաստանը աշխարհում ամենամեծն է տարածքով», - նշել Է Թրամփը՝ նկատի ունենալով Ռուսաստանում հազվագյուտ հողային տարրերի հանքավայրերը։
«Այդ իմաստով նրանք ունեն այն, ինչը մենք, անկեղծ ասած, կարող ենք օգտագործել, ինչպես մյուս մարդիկ», - ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:
