Թրամփը հանձարարել է վերանայել պատժամիջոցների քաղաքականությունը․ ԱՄՆ ֆիննախ
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերանայել պատժամիջոցների քաղաքականությունը, որոնք թուլացնում են դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դիրքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բասեթը ։
«Նախագահ Թրամփն ինձ հանձնարարել է վերանայել պատժամիջոցների ռեժիմը։ Երկար ժամանակ մենք ունեինք այսպես կոչված «ծույլ պատժամիջոցներ». դրանք պարզապես գոյություն ունեին՝ չբերելով անհրաժեշտ արդյունք։ Մենք հավատում ենք, որ դա սպառնում էր դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակին, քանի որ շատերը սկսեցին հրաժարվել դրանից: Այժմ մենք առավելագույն ազդեցությամբ անցնում ենք պատժամիջոցների։ Սա պատժամիջոցների նոր ռեժիմ է. մենք հարված ենք հասցնում արագ, հզոր և կոշտ։ Ահա թե ինչպես ենք մենք գործում Իրանի նկատմամբ։ Մենք դա անվանում ենք «առավելագույն ճնշման» գործողություն, - ասել է Բեսենտը։
