Ակցիայի մասնակցի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ․ նրան տեղափոխեցին հիվանդանոց
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում։
Բնակիչները պահանջում են լուծել իրենց խնդիրը, ապահովել բնակարաններով, այլապես շարունակաբար ակցիաներ են իրականացնելու, վրաններ են տեղադրելու քաղաքապետարանի դիմաց, մնան այնտեղ այնքան, մինչև իշխանություններն իրենց խոստումները կատարեն։
Ակցիայի մասնակից Ռիմա Թալանչյանի ինքնազգացողությունը քիչ առաջ կտրուկ վատացավ և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Շենքի բնակիչների խոսքով՝ տիկին Ռիման 25 տարի է՝ ապրում է վթարային շենքի նկուղային հարկում։
