Խաղաղության պայմանագրով որևէ զիջում չենք անում․ ֆինանսների նախարար (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չկարողացավ պատասխանել, թե ինչու է Ադրբեջանն անհիմն մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին։
«Չեմ կարող ասել»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե մտահոգիչ չի՞ համարում Ադրբեջանի նման պահվածքը։
Նա վստահեցրեց՝ Հայաստանը խաղաղության պայմանագրով որևէ զիջում չի անում․ «Սա երկկողմանի գործընթաց է»։
«Ես հավատում եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է ու հույս ունեմ՝ հնարավորինս շուտ»,- ասաց նախարարը։
