ԱՄՆ-ը հուսով է, որ Ուկրաինան կհամաձայնի Պուտին-Թրամփ պայմանավորվածություններին․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
ԱՄՆ
ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ուկրաինան կաջակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
«Ես, անշուշտ, հուսով եմ, որ ուկրաինացիները կհամաձայնվեն դրան», - ասել է Ուիթկոֆը Fox News-ին՝ նկատի ունենալով հրադադարի մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «անհապաղ» տեխնիկական բանակցություններ սկսել Մերձավոր Արևելքում «Սև ծովում կրակի դադարեցման, ամբողջական հրադադարի և մշտական խաղաղության» հաստատման համար։
