Տղամարդը սպանել է իր վրա հարձակված արջին և հայտնվել դատարանում
Այլ
81-ամյա Հանթեր Անդրե Ռիվսը դատարանի առջև է կանգնել Ֆրանսիայի հարավում գտնվող Մոն Վալյե արգելոցում գորշ արջին սպանելու համար։ Տղամարդը պնդում է, որ ինքը գործել է ինքնապաշտպանության նպատակով, հայտնում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 20-ին Պիրենեյներում։ Տղամարդը գնացել է անտառ վարազ որսալու։ Հանկարծ նրան ընդառաջ են վազել երկու արջի քոթոթներ, որոնց հետևից հայտնվել է մայր արջը։ Կենդանին նետվել է որսորդի վրա, բռնել նրա ձախ ազդրից և մի քանի մետր քարշ տվել։ Որսորդը խուճապի է մատնվել և կրակել արջին։ Այնուհետև գիշատիչը բռնել է տղամարդու աջ սրունքից, որից հետո նա երկրորդ կրակոցն է արձակել։ Մյուս որսորդները տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո նրան տարհանել են ուղղաթիռով:
Քննությամբ պարզվել է, որ արջը սպանվել է որսի գոտուց 400 մ հեռավորության վրա։ Սա օրենքի խախտում է։ Եվս 15 որսորդի մեղադրանք է առաջադրվել Մոն Վալիե արգելոցում որսի համար։ Շուրջ 20 բնապահպանական կազմակերպություններ դիմել են դատարան՝ պահանջելով պատժել օրինախախտներին։
Բնապահպան ակտիվիստները հայտարարել են, թե արջի սպանությունը լուրջ վնաս է հասցրել Պիրենեյներում գորշ արջի պոպուլյացիային:
