Բժիշկ Մյասնիկովը անվանել է մթերքներ, որոնք քայքայում են լյարդը
Այլ
Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը թվարկել է լյարդի համար վնասակար մթերքներ։
Նրա խոսքով՝ լյարդին ամենակործանարար հարվածը հասցնում են ալկոհոլը, քաղցրեղենը, ալյուրն ու յուղոտ սնունդը։
Եթե ձեր սննդակարգը հիմնականում բաղկացած է այս մթերքներից, լյարդում աստիճանաբար ակտիվ հեպատոցիտային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով, իսկ հետո՝ նաև սպիացած հյուսվածքով։
Կենդանական ճարպերը, չհագեցած ճարպերը և արագ մարսվող ածխաջրերը լյարդի թշնամիներն են, զգուշացրել է բժիշկը։
«Իզուր չէ, որ ասում եմ՝ սպիտակ ոչինչ մի կերեք, ամեն սպիտակը վնասակար է լյարդի համար։ Սպիտակ հացը, շաքարավազը, սպիտակ ալյուրը, սպիտակ մակարոնեղենը, սպիտակ բրինձը։ Այն ամենը, ինչ շատ արագ մարսվում է, ամեն ինչ մաքրվում է, վնասակար է լյարդի համար»,- ամփոփեց Մյասնիկովը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
