Տարբեր պարագաներ կարող են թանկանալ, մյուսներն՝ էժանանալ. ֆինանսների նախարար (տեսանյութ)
Ես գնաճի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ, բայց առաջին անգամ եմ լսում, որ 7 տոկոս գնաճ կա, անցյալ տարի գնաճը եղել 1 տոկոսի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հարցին, թե չի անհանգստացնո՞ւմ ՀՀ–ում առաջին անհրաժեշտության պարագաների թանկացումը, նա պատասխանեց․ «Դե տարբեր պարագաներ կարող են թանկանակ, մյուսներն՝ էժանանալ։ Վիճակագրական ծառայությունն ընդհանուր զմաբյուղի գնաճի ցուցանիշներն է հրապարակում»։
