Սպիտակ տունը հայտարարում է ուկրաինական էներգետիկ օբյեկտների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու Թրամփի մտադրության մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու լավագույն միջոցը կլինի ամերիկյան սեփականությունը երկրի էներգետիկ օբյեկտների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Թրամփն առաջարկել է Կիևին օգնել ԱՄՆ աջակցությամբ՝ ուկրաինական տարածքում էլեկտրական և ատոմակայանների կառավարման հարցում։
«Այդ կայանների ամերիկյան սեփականությունը կլինի լավագույն պաշտպանությունը այս ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին», - ասել է Թրամփը՝ մեջբերելով Լևիտին։
Ուկրաինական «Public» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույցում քննարկել են օդային և ծովային տարածությունում, ինչպես նաև առաջնագծում ռազմական գործողությունների դադարեցման մանրամասները։ Զրույցը տեւել է գրեթե մեկ ժամ։ Թրամփը Ուկրաինայի առաջնորդին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման շուրջ իր երկխոսության բովանդակության մասին։ Կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի պարամետրերի շուրջ և քննարկել այն գործնականում իրականացնելու ուղիները։ Բացի այդ, Զելենսկին խոսել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին և բարձրացրել ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Պայմանագրերի մանրամասները չեն բացահայտվել, սակայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աղբյուրն ընդգծել է, որ երկխոսությունը «կառուցողական» է եղել։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
