Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ․Փաշինյան
Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)