Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ
Իրավունք
Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։
Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։
Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է»։
