Խաղաղության համաձայնեցված համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման. Արայիկ Հարությունյան
Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ վարչապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
