Թրամփը հայտնել է Օվալաձև աշխատասենյակում գտնվող կարմիր կոճակի գործառույթի մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում սեղանի կարմիր կոճակն անհրաժեշտ է դիետիկ կոլա պատվիրելու համար: Այս մասին նա պատմել է Fox-ի լրագրող Լորա Ինգրեմին։
Սպիտակ տան ղեկավարը, զրուցելով լրագրողուհու հետ, մոտեցել է իր սեղանին և սեղմել կարմիր կոճակը։
«Բոլորը ասում են, որ եթե ես սեղմեմ այս կոճակը, ապա կգա աշխարհի վերջը», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ ի պատասխան Ինգրեմի խնդրանքին՝ իրեն ցույց տալ«կոլայի կոճակը»:
Թրամփը երդմնակալությունից հետո դիետիկ կոլա պատվիրելու կոճակ է տեղադրել օվալաձև աշխատասենյակում:
