Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում
Սպորտ
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
