Շեյխի հետ խնջույքից հետո մոդելը հայտնաբերվել է ողնաշարի և վերջույթների կոտրվածքներով
Այլ
Դուբայում հայտնաբերվել է 80 օր անհետ կորած համարվող մոդել Մարիա Կովալչուկին՝ ողնաշարի և վերջույթների կոտրվածքներով՝ շեյխերի հետ խնջույքից հետո, որի ժամանակ աղջիկը նշել է իր 20-ամյակը։ Այս մասին գրում է Life-ը՝ SHOT տելեգրամյան ալիքին հղումով։
Երբ նրան հայտնաբերել են, Մարիան ընկած է եղել ճանապարհի եզրին։ Այժմ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և արդեն չորս վիրահատության է ենթարկվել։ Նա չի կարողանում շարժվել։
Տուժածը մարտի 9-ին նշել է ծննդյան տարեդարձը, իսկ մարտի 10-ին զանգահարել է մորը և, վերջինիս խոսքով, շփոթված ձայնով ասել է, որ գնում է հյուրանոց՝ իրեն հրավիրած անծանոթներին այցելելու։ Դրանից հետո աղջիկը ութ օր կապ չի հաստատել։ Մոդելի ծնողները վախենում են, որ այս ամբողջ ընթացքում նրան բռնաբարել են։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)