ԱՄՆ-ը դադարեցնում է Ուկրաինայի ռեսուրսների վերաբերյալ գործարքի քննարկումը․ Պետդեպ
ԱՄՆ
Այս պահին ԱՄՆ-ում չի խոսվում հազվագյուտ հողային ռեսուրսների վերաբերյալ Ուկրաինայի հետ գործարքի մասին։ Այս մասին հայտարարել է երկրի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը։
«Դա այս պահին քննարկվող բան չէ, ուստի չեմ կարող ասել, թե ինչ տրամադրվածություն կա», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Բրյուսի խոսքով՝ ներկայումս լուծվում են Ուկրաինայի հետ կապված մի շարք հարցեր։
Մարտի 14-ին ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Կիևի ներկայացուցիչները Վաշինգտոնի իրենց գործընկերներին առաջարկել են Սաուդյան Արաբիայում պատվիրակությունների միջև բանակցությունների ժամանակ ստորագրել հանքային ռեսուրսների համատեղ զարգացման պայմանագիր, սակայն ամերիկացիները մերժել են նախաձեռնությունը:
