ԱՄՆ պետդեպը հայտնել է՝ ինչ է ակնկալում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ հանդիպումից (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումների արդյունքում ակնկալում է «շրջանակային համաձայնագրի» մշակում ՝ Ուկրաինայում կարգավորման ջանքերի շրջանակներում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը, YouTube-ում հեռարձակումը վարել է Associated Press գործակալությունը:
«Ես գիտեմ, թե ինչ է ձգտում նախագահ Թրամփը՝ կոշտ և արագ «շրջանակային համաձայնագրի», որը մենք ակնկալում ենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ասել է նա:
Բրյուսը պատմել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների նոր փուլը նախարարական մակարդակով չի կայանա:
«Նախարարական մակարդակի դեմքեր չեն լինի։ Դրանք կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կքննարկեն Ուկրաինայում հրադադարի մասին հնարավոր համաձայնագրի տեխնիկական կետերը», - հայտնել է նա։
Բրյուսի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունենալու «առաջիկա օրերին»։
