Փաշինյանի հանձնարարությունը բարոյական հարված է ԶՈւ-ին. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
Հրադադարը չխախտելու մասին ՀՀ պաշտպանության նախարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն ուղիղ բարոյահոգեբանական հարված է երկրի զինված ուժերին։ Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտականհանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերն իրենց լիազորությունների շրջանակում մշտապես հերքում են Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների մասին Բաքվի լայնածավալ ապատեղեկատվությունը։ Այս ֆոնին, ինչպես նշել է պատգամավորը, վարչապետի հրամանը անհարմար դրության մեջ է դնում երկրի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերին ու աշխարհազորայիններին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության ղեկավարի այս հրամանը փոքր-ինչ այլ կերպ է ընկալում․ «Հայկական կողմը պարզապես չպետք է ենթարկվի ադրբեջանական կողմի սադրանքներին, ինչը միանգամայն բնական է, քանի որ մենք կանգնած ենք շատ ավելի կարեւոր նպատակների եւ խնդիրների առաջ, որոնց հասնելու համար պարզապես անհրաժեշտ են նման կոչեր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)