Արցախցի երիտասարդի են խոշտանգել, ինչո՞ւ չեք հանդիպում նրան․ հարց՝ ՄԻՊ–ին
Իրավունք
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հատնեց, որ չի հանդիպել Վանաձորի ոստիկանությունում խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանին։
«Արցախցի երիտասարդի են խոշտանգել, ինչո՞ւ չեք հանդիպում նրան» հարցին Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ թեպետ չի հանդիպել, սակայն պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից։
ՄԻՊ–ը նշեց, որ իր համար ցանկացած ահազանգ մտահոգիչ է՝ անկախ նրանից՝ դա հանրային հնչեղություն ունի, թե՝ ոչ։
