«Մենք պատրաստ ենք, միացեք երկրպագուների միասնական երթին». FAF
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ՝ FAF շարժման անդամները լուսանկար են հրապարակել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա խաղից առաջ:
«Մենք պատրաստ ենք:
Սիրելի երկրպագուներ, տաք հագնվեք, միացեք երկրպագուների միասնական երթին։
Հաղթական էներգետիկան Երևանի փողոցներից հասցնենք մարզադաշտ»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:
