«Զանգեր» կոչվող հատվածում ձնախառն անձրև է
Հասարակություն
Մարտի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածում, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում՝ ձնախառն անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
