Ըստ ՔԿ-ի՝ քննիչը չի իմացել, որ Ռուբեն Մխիթարյանի հետ է խոսում

Mediahub.am-ը գրում է.
Այսօր Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ իրեն են զանգահարել ՀՀ Քննչական կոմիտեից և տեղեկացրել, որ անցյալ տարի մայիսին իր կատարած իրավախախտման հիմքով (մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի) իրեն հրավիրում են Քննչական կոմիտե՝ պարզաբանումների։
Մխիթարյանը սա ծիծաղելի է որակել, քանզի մոտ մեկ տարի անց այս դեպքի մասին հիշել են ու որոշել ընդդիմադիր թեկնածուին այս կերպ ճնշել։
MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտեին՝ ճշտելու, թե ի՞նչ հիմքով են նրան հրավիրել հարցաքննության։ ՔԿ-ից ասացին․ «Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
