ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ Մ20 աշխարհի 2029-ի առաջնությունը 2 երկրում համատեղ անցկացնելու համար
Սպորտ
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնել ՝ ՀՖՖ-ն:
«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:
Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
