Գրանցված արդյունքն օրինաչափ էր. Սխիպը` Վրաստանի հավաքականից կրած պարտության մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ խաղի գրանցված արդյունքն օրինաչափ է համարում:
«Երկու թիմերի հիմնական տարբերությունն այն էր, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ էր ցուցադրում: Գրանցված արդյունքն օրինաչափ է: Մենք սխալներ գործեցինք գոլային դրվագներում, բայց սա Հայաստանի հավաքականում տիրող իրավիճակն է: Վրաստանն իր որակով կարող է պատժել քեզ, երբ դու թույլ ես տալիս անհատական սխալներ, դժվար է այլ արդյունք ակնկալել»,- լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սխիպը:
Անդրադառնալով մի քանի օր անց Թբիլիսիում կայանալիք պատասխան խաղին` մարզիչը շեշտեց՝ մեծ է հավանականությունը, որ խաղաժամանակ ստանալու հնարավորություն կտա այլ ֆուտբոլիստների՝ այդ կերպ ծանոթանալով նրանց որակներին:
Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վրաստանի հավաքականի հետ պատասխան հանդիպում կունենա մարտի 23-ին Թբիլիսիում:
