Ռուսաստանի և Ուկրաինայի հետ գործերը բավականին լավ են ընթանում. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում ամեն ինչ «բավականին լավ» է ընթանում։
«Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված գործերը լավ են ընթանում»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը։
Ինչպես ասել է Թրամփը, «մենք կցանկանայինք տեսնել, որ սա ավարտվի»: «Կարծում եմ՝ այդ համատեքստում ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ հավատում է ուկրաինական կարգավորման հնարավորությանը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
