ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ու ՉԺՀ պատվիրակության ղեկավարը կարևորել են երկու երկրների ջանքերի համատեղումը՝ հանցավորության դեմ պայքարում
Իրավունք
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը:
Խու Չժիվէնն ընդգծել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կողմերի միջև կձևավորվի ավելի սերտ համագործակցություն:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կարևորել է երկու երկրների ջանքերի համատեղումը՝ հանցավորության դեմ պայքարում:
