2024-ին պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն. Պապիկյան
Քաղաքական
Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին՝ ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նա նշեց, որ 2024-ին ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ ընդգրկելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ: Կազմավորվել է նաև տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարություն, հաստատվել է դրա կանոնադրությունը:
