Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրան
Իրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նաթանզում (Սպահան նահանգ):
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
