Երևանում բախվել են «BMW»-ն ու «Մերսեդես»-ը. վերջինն էլ հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել գազոնի վրա
Արտակարգ Պատահար
Մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Մ.-ի վարած «Mercedes E350» մակնիշի և Գեղարքունիքի մարիզ բնակիչ 29-ամյա Զավեն Ա.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան:
«Mercedes»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
