ԶՄՊԿ-ի գործադուլի կազմակերպիչ-մասնակիցները Փաշինյանի «Իրական Հայաստան» քննարկման են մասնակցել. Նարինե Կիրակոսյան
Բլոգոսֆերա
Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է.
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի կազմակերպիչ-մասնակիցները Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» քննարկման են մասնակցել
Հարց.
Գործադուլը սկսվեց Փաշինյանի ասուլիսից հետո, երբ նա ԶՊՄԿ - ի մասին գլուխ էր գովում, որ նախկինների թալանն է ետ բերել։ Երբ լրագրողները հարց էին տալիս, կապ ունի՞ այդ բոյկոտը Փաշինյանի ասուլիսի հետ, ասում էիք թե ոչ։ Հիմա ո՞նց հասկանանք։ Գնացել եք, նրա անգրագետ թեզերը լսել եք, ձեր գործն է, բայց որ ի՞նչ եք այդ հանդիպումը պատահականություն ներկայացնում։
Խնդրում եմ էջումս պատասխանել, կամ առանձին մեկնաբանություն տալ, որ չասեք, թե լրատվականները ձեր խնդրին անտարբեր են։
Ի վերջո գործարկվել եք դուք, իսկ վարչապետին ներկայացնում եք այնպես, իբր տեղյակ չի «խեղճը»։
