Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի նախնիները եղել են Պոնտոսի հույներ (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Կիվիրյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մասնակցությամբ և կից գրել․
«Այս 2016 թվականի տեսահոլովակում պատկերված է, թե ոնց է Ստամբուլի քաղաքապետ Էկրամ Իմամօղլուն Հունաստանում Պոնտոսի հույների սերունդների հետ միասին պարում խորոնը, Պոնտոսի ժողովուրդների պարը։ Տրաբզոնում ծնված Իմամօղլու նախնիները եղել են Պոնտոսի հույներ, ինքը համարվում է Թուրքիայի ամենահավանական հաջորդ ղեկավարը, դրա համար էլ նախօրեին ձերբակալվեց Էրդողանի հրահանգով, ինչը հանգեցրեց աննախադեպ բողոքի ալիքի Թուրքիայի ողջ տարածքով մեկ...»։
