Արմեն Մելիքբեկյանը կարող է ասել, որ այսօր առաջին հիմքերը դրվեցին Հայաստանի՝ 2050թ. Աշխարհի չեմպիոն դառնալու գործում. Գևորգ Բարսեղյան
Բլոգոսֆերա
Գևորգ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գևորգ Պապոյանը ասում էր, որ 2023-ի սեպտեմբերի 19-ը Հայաստանի իրական անկախության օրն է։
Արայիկ Հարությունյանն ասում էր, որ նախկինում ոչ մի այլ իշխանություն բավարար խիզախություն չէր ունեցել՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս։
Ըստ երևույթին, նույն տրամաբանությամբ Արմեն Մելիքբեկյանը կարող է ասել, որ այսօր առաջին հիմքերը դրվեցին Հայաստանի՝ 2050թ. Աշխարհի չեմպիոն դառնալու գործում։
Բայց մի տեսակ ստորացուցիչ ա՝ Մելիքբեկյանը տարիներ շարունակ հրապարակային հանդես գա Ադրբեջանի շահերի պաշտպանության դիրքերից, բայց շարքային հայաստանցին նրան ատի ընդամենը Ֆուտբոլի ֆեդերացիան անարդյունավետ ղեկավարելու համար։
Մեզ հասնում ա»:
