ՔՊ–ի բառարանում «պատասխանատվություն» բառին փոխարինել է «մոլորեցում»-ը․ Ռուբեն Մելիքյան
Բլոգոսֆերա
ՔՊ–ի բառարանում «պատասխանատվություն» բառ գոյություն չունի։ Ընդհանրապես գոյություն չունի։ Դրան փոխարինել է «մոլորեցում»-ը՝ որպես մեղքն ուրիշի վրա բարդելու հնարք, ինչպես նաև «ներողություն»-ը՝ որպես էքստրեմալ դեպքերում բոլոր մեղքերը զրոյացնող «կախարդական դեղահաբ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրելէ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ըստ քպ-ական «տրամաբանության»՝ կարելի է անել ցանկացած ղալլաթ, հետո հուզիչ ձայնով «ներողություն խնդրել հանրությունից» ու կպնել գործերին՝ անելու նորանոր ղալլաթներ՝ մինչև հաջորդ «ներողության» օրը։
Կներեք իհարկե, բայց էս սիստեմը ինձ հեչ դուր չի գալիս։ Մի տեսակ հե՛չ դուր չի գալիս։ Ես չգիտեմ իրավական, բարոյական, փիլիսոփայական, տրամաբանական, կրոնական ոչ մի ուսմունք, ըստ որի՝ էս ամենը օքեյի մեջ ա։ Չկա՛ տենց ուսմոնք։ Չկա՛ տենց ճիշտ»,– գրել է Մելիքյանը։
