Ֆլորիդայում հրաձգության հետևանքով՝ 1 կին ու 3 երեխա է զոհվել
ԱՄՆ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հրաձգության հետևանքով՝ չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Փեմբրոք Պարկ քաղաքում։ Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են կնոջ, նորածնի և երկու երեխայի դի։ Բացի այդ, միջադեպի հետևանքով՝ հոսպիտալացվել է մի տղամարդ և 10-ամյա աղջիկ։
Հրաձգության փաստով՝ հետաքննություն է սկսվել, դեպքի հանգամանքները պարզվում են։
