Հայտնի է Թրամփի կողմից ԱՄՆ միջազգային օգնության կրճատումների չափը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 27 միլիարդ դոլարով կրճատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով տրամադրվող միջազգային օգնությունը, հայտնում է Politico-ն։
«Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կառավարվող ավելի քան 27 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 5300 դրամաշնորհներ և պայմանագրեր: ԱՄՆ Կոնգրես ուղարկված փաստաթուղթը նաև ցույց է տալիս, որ գրեթե 8,3 միլիարդ դոլար արժողությամբ մոտ 900 ծրագիր պահպանվել է», - ասվում է հրապարակման մեջ:
Փորձագետները կարծում են, որ օգնության կրճատումները կարող են պատճառ դառնալ, որ ամբողջ աշխարհում մարդիկ «ավելի հաճախ հիվանդանան», քանի որ Միացյալ Նահանգները «աշխարհի առողջության և մարդասիրական օգնության ամենամեծ դոնորն է»:
Նշվում է, որ Կոնգրեսի դեմոկրատները կարող են վիճարկել այս հարցում նախագահի վարչակազմի լիազորությունները։
