Թրամփը սպառնացել է պատժել ԵՄ-ին և Կանադային
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ին և Կանադային նոր մաքսատուրքեր են սպառնում ԱՄՆ-ի դեմ համագործակցության համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Եվրամիությունը որոշի համագործակցել Կանադայի հետ՝ ԱՄՆ-ին տնտեսական վնաս պատճառելու համար, ապա ի պատասխան՝ ես նրանց վրա կսահմանեմ հսկայածավալ մաքսատուրքեր՝ շատ ավելի խիստ, քան ներկայումս նախատեսվածները», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Եվրամիության և Կանադայի «լավագույն բարեկամն» է, ուստի նրանց պաշտպանությունը բխում է նրանց շահերից։
