ՀՀ-ում ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին
Հասարակություն
Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններն ընդունվեցին կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում, այն կբարձրանա։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ծխախոտի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, նշանակվել են տուգանքներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։
