Թրամփը նշել է՝ ինչ պայմանով կմեղմացնի չինական ապրանքների մաքսատուրքերը
ԱՄՆ
ԱՄՆ-ն կարող է թուլացնել չինական ապրանքների մաքսատուրքերը, եթե TikTok-ի գործարքը հաջող լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Միգուցե ես մի փոքր իջեցնեմ մաքսատուրքերը, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է նա լրագրողներին օվալաձև աշխատասենյակում ՝ պատասխանելով այն հարցին՝ կարող է արդյոք Չինաստանը մասնակցել գործարքի պայմանների հաստատմանը:
«Եթե դա կօգնի մեզ լավ գործարք կնքել, ինչու ոչ», - հավելել է պետության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ Tiktok-ի հետ գործարքը «բխում է ԱՄՆ շահերից» և հավելել, որ ինքը հնարավորություն ունի երկարաձգել դրա կալանքի ժամկետը։
«Մենք դրա լիազորություններն ունենք», - եզրափակել է Թրամփը։
