ԱՄՆ-ը կշարունակի ռմբակոծել Եմենը. Թրամփ
ԱՄՆ
«Եմենի հութիները զգալի կորուստներ են կրել ամերիկյան հարվածների արդյունքում և այժմ խաղաղության են ձգտում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հութիները խաղաղություն են ուզում, քանի որ մենք նրանց մեծ հարվածներ ենք հասցրել: Նրանք դա այլևս չեն ուզում»,- ասել է նա Օվալաձև գրասենյակում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հութիների դեմ հարվածները շարունակվում են «ամեն օր» և եղել են «չափազանց հաջող»։
«Մենք դեռ կշարունակենք։ Ստացվեց նույնիսկ ավելի հաջող, քան մենք սպասում էինք», - ավելացրել է նա։
Պատասխանելով Եմենում գործողության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսքի մասին հարցին՝ Թրամփը հրաժարվել է երաշխավորել, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության մեջ գաղտնի տեղեկություն չկա։
«Ինձ ասացին, որ դա այդպես է։ Բայց ես վստահ չեմ: Հարցրեք նրանց, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացում»,- նշել է Թրամփը։
