Ուկրաինայում խաղաղապահները պետք է զսպեն հարձակումները․ Մակրոն
Աշխարհ
Եվրոպացի խաղաղապահների խնդիրը, որոնց արևմտյան երկրները ցանկանում են ուղարկել Ուկրաինա, կլինեն անվտանգության ապահովումը և հնարավոր հարձակմանն արձագանքելը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է Sky News-ը։
«Այդ ուժերի նպատակը լինելու է ոչ թե առաջնագծում լինելը կամ ուժերի հետ առճակատմանն առաջին օրը ներգրավվելը, այլ լինել հարձակումները զսպող ուժ։ Նրանք այնտեղ կտեղակայվեն պատասխան տալու համար»,- ասել է նա:
Զելենսկին Փարիզ է ժամանել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին։ Այսօր նախատեսվում է եվրոպական երկրների ներկայացուցիչների «կամավորների կոալիցիայի» հանդիպումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
