Կախազարդում թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդին

SHAMSHYAN.com-ը մարտի 22-ին հրապարակում էր արել «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի հայտնած տեղեկության մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի պահեստապետ ներկայացած տղամարդու մայրը, պարզվում է, Երևանում հայտնի դպրոցներից մեկի տնօրենն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դպրոցը Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից թմրանյութի հայտնաբերման մասին հրապարակման մեջ նշել էինք, որ կասկածյալը, ում մոտ եղած կախազարդում հայտնաբերվել էին թմրամիջոցներ, աշխատում է «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում՝ որպես արտադրամասի պետ:
Մանրաամսները՝ սկզբնաղբյուր կայքում
