Բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, սա նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս․ Մարտուն Գրիգորյան

Էս պահի դրությամբ Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել, Գյումրիում լրագրողներին ասաց քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի վարկանիշն ընկել է, դրա համար էլ իշխանությունները բռնաճնշումներ են իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։
«Իշխանությունն էլ ավելի գցելու է Սարիկ Մինասյանի վարկանիշը։ Սա Գյումրին է, էսքան տղերքի մոտ, որ էս խնդիրներն առաջ են գալիս... Վերջն էս պատմությունները մնալու են Սարիկի վզով. էսքան մարդու ձերբակալել, կալանավորել։ Սարիկի համար էսքան բանն անում են, բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, կարծում եմ, որ սա նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս։ Նորմալ է, անկեղծ եմ ասում, լրիվ նորմալ է, սպասելի է, ու այս ամեն ինչն օգտագործվելու է իրենց դեմ։ Ես երեկ արդեն իմ թիմին ասել էի՝ պատրաստ եղեք այս ամենին»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։
